1in.am-ը գրում է.

Ցավի զգացողության սպասումը ավելի սարսափեցնող է մարդու համար, քան հենց ցավային զգացողությունը, ասվում է PLoS Computational Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

Ցավ զգալու կարողությունը և հետագայում դրանից խուսափելը բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին, այդ թվում՝ ամեոբաներին ու պարզագույն միաբջիջ արարածներին: Հաճախ այդ կարողությունը դառնում է զանազան ֆոբիաների զարգացման պատճառ ինչպես մարդկանց, այնպես էլ փորձառու լաբորատոր կենդանիների դեպքում:

Լոնդոնի Թագավորական քոլեջից Ջիլս Սթորին ու նրա գործընկերները բացահայտել են մարդկային հոգեբանության հետաքրքիր կարողություն՝ կապված այդ զգացողության հետ, ուսումնասիրելով «անելանելի» վիճակում հայտնված կամավորների:

Եվ այսպես, պարզվել է, որ փորձի մասնակիցները նախընտրում են ավելի կոպիտ փորձը իրենց հետ այն դեպքում, եթե դա պետք է արագ կատարվի, քան ցավագին երկարատև զգացողությունը: 

Դեռ հասկանալի չէ, թե ինչպես է մարդկային հոգեբանության այդ յուրահատկությունը ազդում տարբեր շեղումների, ֆոբիաների ու վախերի առաջացման վրա: 

Այդուհանդերձ, գիտնականները վստահ են, որ «ցավի սպասման» հետագա ուսումնասիրությունը կօգնի հոգեբաններին ավելի լավ հասկանալ իրենց հիվանդների խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել