Footsport.am-ը գրում է.
ՀՀ երիտասարդական ընտրանու 2015 թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 0:6 հաշվով պարտությունը Ֆրանսիայի հավաքականից մղձավանջային եւ ծանր տպավորություն թողեց, ու մեր ֆուտբոլի ապագայի նկատմամբ տխուր մտորումների տեղիք տվեց: Այն նաեւ ՀՀ երիտասարդական հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչի 1 տարվա ընթացքում Երեւանի «Արարատին» գլխովին կերպարանափոխած Աբրահամ Խաշմանյանի այդ պաշտոնում նորամուտի հանդիպումն էր:
Սակայն մեղադրել մարզչին այս դառը պարտության մեջ ճիշտ չի լինի, քանի որ նա այդ պատասխանատու խաղից առաջ ընդամենը 2 մարզում էր անցկացրել հավաքականի հետ եւ դեռ չէր էլ հասցրել կարգին ծանոթանալ խաղացողների կարողություններին: Բայց, որ ֆրանսիական շոքեբաղնիքին մեր տղաները չդիմացան, չկարողացան կատարել մարզչի հանձնարարությունները եւ ոչ համակուռ, անհամաձայնեցված գործողություններով աչքի ընկան, իրենց հնարավորություններից էլ ակնհայտորեն ցածր հանդես եկան, եւս փաստ է:
Արդյունքը եղավ անպատվաբեր, որը մեզ տարավ դառը հիշողությունների շրջան` հավաքականի ստեղծման 1-ին տարիները, երբ դեռ նոր-նոր ձեւավորվող ընտրանուն այդպիսի պարտությունները ինչ –որ տեղ ներվում էին՝
1.06.09.1994թ. Բելգիա – Հայաստան 7:0
2.06.05.1997թ Ուկրաինա – Հայաստան 7:0
3. 19.08.1997թ Պորտուգալիա – Հայաստան 8:1
4. 09.09.1997թ Գերմանիա – Հայաստան 7:0
5. 13.10.1998թ Ուկրաինա – Հայաստան
6. 04.09.1999թ Ռուսաստան – Հայաստան 6:0
7. 07.09.2005թ Չեխիա – Հայաստան 6:0:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ