Haynews.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է
Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում ամենահումանիտար մասնագիտություն ունեցող մարդու նկատմամբ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերված վայրագության։
Նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին Սասունցի Դավիթ նրբ. 35 տուն հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ –ի 1-03 ծառայությունում գրանցվել է N 71 կանչը: Ի դեպ, Ս. Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս դիմել է 1-03 ծառայությանը` թոք-սրտային անբավարարություն ախտորոշումով:
Թիվ 4 ենթակայանում և մոտակա բոլոր ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, և N 42 բրիգադը՝ բժշկուհի Ժաննա Բաբայան, մեկնել է նշված հասցեով: Բրիգադը հիվանդի մոտ է հասել 17 րոպեում: Ցավոք, մինչև շտապօգնության հասնելը, հիվանդը մահացել է։ Սակայն դա երբեք իրավունք չպետք է վերապահեր բռնություն կիրառել և անվայելուչ վիրավորանքներ հասցնել օգնության եկած մասնագետի նկատմամբ։ Մեքենայից իջնելուն պես հիվանդի հարազատներից մեկը (տղամարդ) բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել, սպառնացել դանակով և հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել սպառնացողի ձեռքից:
Այս ամենի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը: Առավոտյան բժշկուհին ոստիկանության ուղեգրով դիմել է դատաբժշկական քննության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1385044963
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել