Հայ-թուրքական  հարաբերությունների   կարգավորման  նախադրյալներ   չկանHaynews.am-ը գրում է.

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախադրյալներ չկան:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի բոլոր վերջին հայտարարություններն ընդամենն իմիտացիոն քայլեր են` կապված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Կամ` դիվանագիտական հնարքներ` միջազգային հանրությանը ցույց տալու, թե այս խնդիրն իրենց քաղաքական օրակարգում է: 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը. «Ես հոռետեսորեն եմ վերաբերում այն հանգամանքին, որ Թուրքիան կարող է վերանայել իր մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված և դադարեցնել այն կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Չեմ կարծում, որ Թուրքիայում այսօր պատրաստ են գնալ արտաքին քաղաքականության որևէ փոփոխության»:

HayNews.am-ի դիտարկմանը` Ադրբեջանն ամեն կերպ փորձում է մեծ եղբորը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի անմիջական մասնակիցը դարձնել, որքա՞նով է Թուրքիայի անմիջական միջնորդության պահը մոտ, որքանով հեռու կամ անհնարին, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, թե Թուրքիան ինքն էլ շատ ցանկանում դառնալ կոնֆլիկտի չորրորդ միջնորդը, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ Թուրքիան չի ապացուցել իր անկանխակալությունը և չի հրաժարվել հօգուտ Ադրբեջանի միակողմանի մոտեցումներից: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել