
Լուսանցքից մի քայլ այն կողմ...
Առանց քեզ ապրել չեմ կարող ու չեմ ուզում:
Լճացել է կարոտն իմ հոգում:
Երանի տեսնեմ ժպիտդ գերող, քեզ տեսնեմ երջանիկ ոչ միայն երազում:
Սրտումս է գրված անունդ, աչքերիս մեջ սերն է փայլում:
Սիրելիս, եթե նույնիսկ ընկճված ես կամ էլ տրամադրություն չունես, նայիր աչքերիս ու կհասկանաս, որ այդ ամենն անցողիկ է, մնայուն է միայն սերը:
Երբ դու կողքիս ես, ես կարծես մի տիեզերք լինեմ, բորոր աստղերից ամենամեծը, որ երբևէ վառվել է երկնի անհունում:
Երբ կողքիս ես, մի անեզր օվկիանոս, մի անծայրածիր հորիզոն եմ հեռու-հեռվում:
Երբ կողքիս ես, այնքան մեծ եմ, որ թվում է աշխարհն իմն է, իսկ ես` աշխարհինը:
Երբ ինձ հետ ես ու ես զգում եմ քո ներկայությունը, դառնում եմ այն մեկ հատիկ մեծ վարդը, որի թերթերը երբևէ դողացել են քամու տաք համբույրից:
Երբ դու կողքիս ես, ներկան երազ է ու հեքիաթ, իսկ ապագան` պայծառ ու լուսավոր մի աշխարհ:
Երբ ինձ հետ ես, քայլում եմ ամենաբարձր լեռների ու անդունդների վրայով:
Այս ամենի հետ չգիտեմ որտեղ է այն սահմանը, որ հատվելու է իմ այս խենթություններին զուգահեռ:
Բայց... Երբ չկաս, նմանվում եմ մի չորացած ու տերևազուրկ ծառի, որը միայնակ կանգնած է անապատում, տենչալով մի, գեթ մի կաթիլ ջուր կամ զովություն...
Նյութի աղբյուր՝ http://nuynneparumkyanqy.blogspot.com/2013/11/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել