Պատուհանից էն կողմ աշնան տերևներով ծածկված բակն է: Մի քանի օր առաջվա կարճ անձրևը հերիք էր, որ ծառերի վրա արդեն մազից կախված տերևներն ամբողջությամբ հայտնվեն գետնին, ու անհաշվելի տարիքի հսկայական կեռասենին դառնա Վան Գոգի տանջահար ու մերկ ծառերից մեկը:
Քիչ էն կողմ այգու տեր կինը այգին է մաքրում տերևներից: Ամբողջ ամառ երեկոներին այգուց հնչող երգն ու ծիծաղը վաղուց դադարել են:
Պատուհանից էս կողմ՝ անձայն՝ կինն ավլում է տերևներն ու մի կույտի մեջ հավաքում: Շուտով բակով մեկ կտարածվեն այրված տերևների ծուխն ու հոտը: Կնոջ հարսը ջազզվեով սուրճ է բերում տանից: Մտովի առնում եմ սուրճի բուրմունքը: Էս տարի վերջին անգամ, մի քիչ դողալով, այգում կխմեն տաք սուրճը՝ սառած ձեռքները տաքացնելով սուրճի բաժակի վրա:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/669667.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել