A1plus.am-ը գրում է.
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Լորան Կորբազին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ընդգծեց Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կարևոր մարդասիրական դերակատարությունը հակամարտություններից տուժած տարածաշրջաններում և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության գնահատականի համար՝ Լորան Կորբազը ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն ստեղծման օրվանից հանդիսանում է անկախ և չեզոք կազմակերպություն, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց օժանդակությունն է:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական գործունեության կապակցությամբ:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստանի և ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: