Haynews.am-ը գրում է.
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Սարգսյան-Ալիև հանդիպման փաստը կարևոր է համարում, անգամ` առաջ քայլ, այն ֆոնին, երբ Ադրբեջանը փորձում է փոխել Մինսկի խմբի բանակցային ֆորմատը, ինչը նրան ոչ մի կերպ չի հաջողվում.
«Վիեննայում կայացած հանդիպման հիմնական իմաստը բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելն էր, սակայն դժվար է ասել` սառույցը կոտրվե՞ց, թե՞ ոչ: Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին զանգահարել էր նախագահներին, իսկ մեր արտգործնախարարն էլ այդ ընթացքում գտնվում էր Մոսկվայում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետը:
Հարցին` ըստ ձեզ կոշտ խոսակցություն եղե՞լ է նախագահների միջև, Հրանտ Մելիք- Շահնազարյանը չբացառեց` նկատելով, թե Ադրբեջանի իշխանություններն իրենց քայլերով ցույց են տալիս, որ պատրաստ չեն խաղաղ ճանապարհով լուծելու ղարաբաղյան հիմնահարցը, ինչի մասին վկայում են նրանց կողմից պարբերաբար իրականացվող սադրանքները, խաղաղ բնակչության և մարտական հենակետերի ուղղությամբ կրակոցները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1384944027
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել