Երեկ Հայաստանի Հանրապետության և ազերբառանստանի նախագահները հերթական անգամ հանդիպեցին, այս անգամ Վիեննայում` քննարկելու Արցախը հարցը:
Քննարկելու մի հարց, որը վաղուց լուծված է:)
Արցախի հարցը լուծել էին արցախցիները` 1988-ի փետրվարի 20-ին, հայտարարելով, որ Արցախը ցանկանում է դուրս գալ ազերբառանական ԽՍՀ-ի կազմից, որի մեջ խցկել էին ստիպողաբար, և մտնել Հայաստանի ԽՍՀ-ի կազմի մեջ:
Արցախի հարցը լուծել էին մեր ազատամարտիկները` իրենց արյան և կյանքի գնով ազատագրելով Արցախը:
Արցախի հարցը լուծվում է այսօր` զարգացող և բարգավաճող Արցախով:
Արցախի հարցը լուծում են մեր սահմանապահները` Արցախի սահմաններն զօրուգիշեր պահպանելով:
Արցախի հարցը լուծվելու է վաղը` Ստեփանակերտի օդանավակայանի բացումով և Վարդենիս-Մարտակերտ նոր ճանապարհի կառուցումով:
Արցախի հարցը լուծելու ենք մենք` այն Արցախ անվանելով, Արցախ հաճախակի այցելելով և այնտեղ ներդրումներ անելով:
Թե չէ դրել եք Վիեննա, հանդիպում, Մինսկի խումբ,
Արցախի հարցը լուծվում է Արցախում, ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽՈՒՄ: