Կես բաժակ բրինձը կիսաեփ անել, ջրքամել: 300 գ աղացած մսին (հավ կամ տավար) ավելացնել մանր կտրատած կես գլուխ սոխ, մեկ պճեղ ճզմած սխտոր, թարմ համեմ, աղ, սև պղպեղ և կաթի մեջ թրջած մի կտոր սպիտակ հաց կամ 2 ճ. գդալ պաքսիմատ՝ կաթի մեջ թրջած: Մսագնդեր պատրաստել: 300 գ բանջարեղենը՝ կարմիր պղպեղ, սունկ, գազար, կանաչ ոլոռ (կարելի է օգտագործել սառեցրած բանջարեղեն, բայց պետք է թողնել սենյակային ջերմաստիճանում, որ ավելորդ ջուրը դուրս գա) կտրատել, աղ, սև պղպեղ անել, խառնել: Կես գլուխ սոխը, կես կապ համեմը և կանաչ սոխը մանր կտրատել:
Ջեռոցի տապակին կարագ քսել, պաքսիմատ շաղ տալ: Ամանի մեջ լցնել բրինձը, հետո բանջարեղենը, բանջարեղենի վրա դասավորել մսագնդերը, արանքներում լցնել կտրատած սոխը, համեմը: 3 հատ ձուն 200 մլ կաթի, աղի և սև պղպեղի հետ հարել, լցնել ստացված զանգվածի վրա: Եփել նախապես 200 (400 F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 40 րոպե: Մատուցելիս մի քիչ պանիր քերել վրան: Բարի ախորժակ!!! Հարգանքերով՝ Նինա Մինասյան

Բաղադրատոմսի սկզբաղբյուրը` այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել