Ilur.am-ը գրում է.
Հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են Թուրքիայի խորհրդարանի օրակարգում, հետևաբար`երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն`ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում: Նրա խոսքով, Անկարան հարևանների հետ հարաբերություններում ղեկավարվում է «բարեկամներ և հավանական բարեկամներ», այլ ոչ թե`«բարեկամներ և թշնամիներ» սկզբունքով: Դավութօղլուն, մասնավորապես, նշել է հայ-թուրքական հաշտեցման երեք կողմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://ilur.am/news/view/21305.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել