Footsport.am-ը գրում է.
2000թ. դեկտեմբերի 26-ին Նյու-Յորքի նահանգի Քորնինգ քաղաքում ծնված հայազգի պատանի շախամատիստ Սամուել Սևյանը ներկայումս համարվում է ԱՄՆ-ի ամենահեռանկային պատանի շախմատիստներից մեկն ու ծագող աստղը:
2010-ին Սամուելը 9 տարի, 11 ամսական , 9 օրական հասակում դարձել է ԱՄՆ-ի շախմատի պատմության մեջ ամենավաղ հասակում երկրի ազգային վարպետի ( 2206) կոչման արժանացած շախմատիստը, այդ ցուցանիշով գերազանցելով անգամ ամերիկյան եւ համաշխարային շախմատի լեգենդներից մեկին՝ աշխարհի 11-րդ չեմպիոն, հռչակավոր Ռոբերտ Ֆիշերին: Պատանի հայ հրաշամանուկը 2012թ-ի նոյեմբերին Սլովենիայի Մարիբոր քաղաքում նվաճեց միչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ստացավ ՖԻԴԵ- ի վարպետի կոչում:
Անցած մրցաշրջանում նա կարողացավ 1-ական անգամ լրացնել նաև գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաները: Բնական է, որ շատերն ենուշադրություն դարձրել պատանի շախմատիստին : Ուրախալի է, որ Մանուելն արժանացել է նաև աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովի ուշադրությանը: Այս օրերին Բուդապեշտում անցկացվում է «Մեծ հույսեր» անվանումը կրող մրցաշար, որում մասնակցում է նաև Սամուելը:
Իսկ մրցաշարը կազմակերպել է Կասպարովի շախմատային հիմնադրամը, որի հիմնական նպատակներից է` ճանաչելի դարձնել պատանի ու երիտասարդ խոտումնալից շախմատիստներին: Բնականաբար, հիմնադրամի կողմից մրցաշարերի կազմակերպումն ու մասնակիցների ընտրությունը կատարվում է նաև Կասպարովի նախաձեռնությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ