1in.am-ը գրում է.

Քահանա Ֆրենք Շեֆերը Միացյալ մեթոդիստական եկեղեցիների դատարանի առջև կկանգնի, քանի որ կատարել է իր որդու` մեկ այլ տղամարդու հետ պսակադրության արարողությունը:

Հոգևոր հովվին կդատի կոլեգիան՝ բաղկացած 13 եկեղեցական դատավորներից, որոնք առնվազն 7 ձայնով պետք է վճռեն նրա մեղավոր կամ անմեղ լինելու հարցը: Շեֆերի պաշտպանների թվում է նաև նրա որդին, ով հայտարարել է, թե հույս ունի, որ եկեղեցին կվերանայի իր վերաբերմունքը միասեռ ամուսնությունների նկատմամբ:

Վերոնշյալ պսակադրության կարգը տեղի է ունեցել 2007-ին` Մասաչուսեթս նահանգի ռեստորաններից մեկում: Այս իրադարձությունը երկար ժամանակ աննկատ էր մնացել, սակայն 2013-ի ապրիլին հավատացյալներից մեկը բողոք էր ներկայացրել Շեֆերի դեմ:

Եթե եկեղեցական դատարանը Շեֆերին մեղավոր ճանաչի եկեղեցու կանոնադրությունը խախտելու մեջ, ապա նա նվազագույնը նկատողություն կստանա, առավելագույնը կզրկվի հոգևորականի կոչումից: Եթե քահանան խոստանար, որ նման բան այլևս չի անի, կարող էր խուսափել դատից, սակայն նա դա չի արել, քանի որ նրա 4 երեխաներից 3-ը միասեռական են, հաղորդում է Lenta.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել