1in.am-ը գրում է.
Թեյլոր Սվիֆթը պատրաստվում է էլիտար անշարժ գույք ձեռք բերել Լոնդոնում: Աղբյուրների մի մասը պնդում են, որ Թեյլորը շատ է սիրում Մեծ Բրիտանիան, ուստի որոշել է հենց այնտեղ առանձնատուն գնել:
Մյուս աղբյուրներն էլ վստահ են, որ Թեյլորը Լոնդոնի հյուսիսում գտնվող առանձնատունն ուզում է գնել իր նախկին զուգընկերոջը` Հարի Սթայլզին մոտ լինելու համար:
«Եթե Թեյլորն այնտեղ անշարժ գույք ձեռք բերի, ապա նա հաճախ կհանդիպի Հարիին: Զարմանալի է, որ նա նման բան է որոշել»,- Spletnik.ru կայքը մեջբերում է աղբյուրի խոսքերը:
Սակայն Սթայլզը պնդում է, որ ինքը և Թեյլորն ուղղակի ընկերներ են:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_231175.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել