Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը` Հայաստանի ՄՄ-ը անդամակցելու հարցում, նման է մի առևտրային հարաբերության, երբ վաճառողը մեղմ ասած առաջարկում է ապրանք, որի կարիքը գնորդը չունի: Սակայն Ռուսաստանը օգտվում է այն հանգամանքից, որ հայ հասարակությունը դեռևս փորձում է հասկանալ տեղի ունեցող գործընթացները և առայժմ համապատասխան վերաբերմունք չի արտահայտում: Անկախության տարիների ընթացքում մեր հասարակությունը ձեռք է բերել նոր որակներ և անկախության սերնդին խորթ են և անընդունելի հարցերի լուծման ռուսական մեթոդները: Ակնհայտ է , որ ճնշումների միջոցով իրականացվող գործընթացը անհեռանկարային է և հասարակությունը անպայման իր խոսքը կասի:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել