DSC00326Footsport.am-ը գրում է.

Նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքը սովորականից ավելի մարդաշատ էր: Այստեղ Հայաստանի ավտոսիրողների ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվում էր  ավտոմեքենաների « Ջիպ պրոֆի սպրինտ» մրցաշարը, որին բացի Հայաստանից մասնակցում էին նաև հարևան երկրների` Վրաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները: Վերջիններս առաջին անգամ չէ, որ նմանատիպ միջոցառումների համար պատրաստակամորեն ներկայանում են Հայաստան: Ճիշտ է, այս անգամ այդ երկրի ներկայացուցիչները մարզական առումով հաջողություններ չարձանագրեցին, սակայն նրանց մասնակցության փաստն իսկ` խրախուսելի է: Ընդհանուր առմամբ, մասնակիցները մրցասպարեզ էին մտել իրենց 35 «երկաթյա նժույքներով»: Իսկ մասնակիցներն  իրենց ունակությունները դրսևորելու հնարավորություն ունեին երեք դասերում. « A»  դասի մինչև 2500 խ/սմ աշխատանքային ծավալով ավտոմեքենաների մրցությունում հաղթող ճանաչվեց Իրանի ներկայացուցիչը, որին հաջորդեցին  տանտերերից Սևադա Ասատրյանն ու Արթուր Թևանյանը:

DSC00242

DSC00241DSC00281

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել