Footsport.am-ը գրում է.

PB142454

Այսօր լրանում է հայազգի մեծանուն եւ տաղանդավոր ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի ծննդյան 75-ամյակը: Նա անկրկնելի հետք է թողել հայկական ֆուտբոլում: Ճիշտ է Հովիվյանը հնչեղ մարզական նվաճումներ չի ունեցել, սակայն նրա հրթիռային արագությունը, հրաշալի անցումները, սարսափազդու հարվածներն ու վիրտուոզ խաղը նախորդ դարի 60-ականներին ցնծության հզոր ալիք էին բարձրացնում տրիբունաներում,   նա հայ (և ոչ միայն) ֆուտբոլասերների կուռքն էր: Ուշագրավ մի զուգադիպությամբ եւ թե նախախնամությամբ Հովիվյանը 1938թ նոյեմբերի 17-ին ծնվել է Վրաստանի Սուխումի քաղաքում, որտեղ, ի դեպ, ծնվել է նաեւ հայազգի մյուս նշանավոր ֆուտբոլիստն ու լեգենդային <Արարատի> մարզիչ Նիտիկա (Մկրտիչ) Պավլովիչ (Պողոսի) Սիմոնյանը:

Հովիվյանը  անհատապես շատ ուժեղ, արտակարգ տեխնիկա ունեցող,  երկու ոտքով հուժկու հարվածների եւ հիանալի դրիբլինգի  տիրապետող կենտրոնական հարձակվող էր: Մարզական կենսագրության  ընթացում հանդես է եկել Քութաիսիի «Լոկոմոտիվում», Երեւանի «Սպարտակում» եւ «Արարտում», Մոսկվայի «ԲԿՄԱ»-ում ու «Սպարտակում»: Հենց բանակի մարզական ակումբ տեղափոխվելիս, համազգային ալիք բարձրացավ Երևանում: Հովիվյանի անզուգական խաղի հազարավոր սիրահարներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին, պահանջեցին, որ իրենց կուռքին վերադարձնեն <Արարատ>: Եվ պահանջը կատարվեց… մի քանի ամիս անց Հովիվյանը կրկին հագավ հայկական թիմի մարզաշապիկը և… կրկին նրա սրընթաց ճեղքումներից և թնդանոթային հարվածներից պորտկացին տրիբունաները:

Հովիվյանը 1971 թ արժանացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչման: Եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի ֆուտբոլի բաժնի պետ: 1972-1978 թթ որպես տնօրեն աշխատել է Երեւանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցում: Տարբեր տարիների մարզել է Երեւանի «Արարատը», Լենինականի «Շիրակն» ու Կիրովականի «Լոռին»: Ֆուտբոլում ամենադժվարինը համարվում են սովորաբար անկյունային հարվածով խփված գոլերը: Նման դիրքից անկրկնելի գոլերի հեղինակը դարձած Սարգիս Հովիվյանին տրվել է հայկական ֆուտբոլի Պելե պատվաբեր անվանումը: Նույնիսկ ֆուտբոլի կախարդ բրազիլացիներն էին զարմանում Հովիվյանի  հնարքներին, գնդակի հետ նուրբ վարման տեխնիկային,  «Չոր» տերեւ » հնարքի կատարմանը: Եվ պատահական չէ, որ բրազիլական Ֆլումինենսեի հետ հանդիպման ժամանակ նրա հեռու կատարած նմանատիպ հարվածներից մեկը հայտնվեց բրազիլացիների դարպասում: Այնքան գեղեցիկ էր կատարումը, որ բազմահազար երկրպագուների ծափողջյուններին միացան նաև… խաղադաշտում կարացած բրազիլացի ֆուտբոլիստները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել