Արմեն Աշոտյանը համաձայն չէ, բայց չի մեկնաբանի  Գուրգեն ԱրսենյանինAravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ Դիլիջանի դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու այն  հայտարարությունը թե, ինքը սկզբունքորեն դեմ չէ որեւէ դպրոցի կամ կրթական ծրագրի իրականացմանը մեր երկրում, ուղղակի դեմ է երկրի հաշվին լավություն անելուն: Գուրգեն Արսենյանը նաեւ ասել էր, որ իշխանություններն իրենց ապաշնորհությունը քողարկում են այս կամ այն նախագծին արտոնություններ տրամադրելով, մինչդեռ ինչ-որ մեկի՝ փող բերելը Հայաստան, ամենեւին էլ լավություն չէ: «Ցանկություն չունեմ մեկնաբանելու կարծիքներ, որոնց հետ համաձայն չեմ»,-ասաց ԿԳ նախարարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել