17:57 , 17 նոյեմբեր, 2013
Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ Դիլիջանի դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու այն հայտարարությունը թե, ինքը սկզբունքորեն դեմ չէ որեւէ դպրոցի կամ կրթական ծրագրի իրականացմանը մեր երկրում, ուղղակի դեմ է երկրի հաշվին լավություն անելուն: Գուրգեն Արսենյանը նաեւ ասել էր, որ իշխանություններն իրենց ապաշնորհությունը քողարկում են այս կամ այն նախագծին արտոնություններ տրամադրելով, մինչդեռ ինչ-որ մեկի՝ փող բերելը Հայաստան, ամենեւին էլ լավություն չէ: «Ցանկություն չունեմ մեկնաբանելու կարծիքներ, որոնց հետ համաձայն չեմ»,-ասաց ԿԳ նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ