Footsport.am-ը գրում է.
Ռուսաստանցի հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան Սոչիի օլիմպիական խաղերում հանդես կգա ամերիկյան NBC հեռուստաընկերության մեկնաբանի դերում: Հետաքրքիր է տեղեկանալ, թե Շարապովան թենիսից դուրս ուրիշ ինչ նախասիրություններ ունի:
ԳՈՐԾԱՐԱՐ
Շարապովան հայտնի է նաև իբրև հմուտ գործարար, նրան է պատկանում «Շուգարովա» քաղցրավենիքի հանրահայտ ընկերությունը, որիօ արտադրանքը վաճառվում է տասնյակ երկրներում:
ԴՐՈՇԱԿԱԿԻՐ
Լոնդոնի-2012 թվականի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Շարապովային վստահվեց Ռուսաստանի դրոշակակրի պատվավոր պարտականությունը: Այդ որոշումը շատերի կողմից քննադատվեց, քանի որ Շարապովան մեծ մասամբ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն իր որոշումը չփոխեց: Իսկ Մարիան լոնդոնյան օլիմպիադայում նվաճեց արծաթե մեդալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ