Footsport.am-ը գրում է.

Այսօր Եվրոպայում ֆուտբոլային իրադարձության առումով հագեցված օր է. անցկացվելու է հաջորդ տարի Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցության անցումային հանդիպումներ: Այդ խաղերից մեկում Ուկրաինայի հավաքականն ընդունելու է Ֆրանսիայի ընտրանուն: Այս հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն առավել մեծ է ոչ  միայն մարզական տեսանկյունից: Շատերն այժմ իսկ համոզված են, որ այս դիմակայությունում, ի վերջո, հաղթող է ճանաչվելու Ֆրանսիայի հավաքականը: Եվ ոչ միայն այն առումով, որ ֆրանսիացիներն, իրոք, ֆուտբոլային շատ բաղադրիչներով գերազանցում են ուկրանիացիներին, այլ, որ անկախ ամեն ինչից, հենց ֆրանսիացիները պետք է մեկնեն Բրազիլիա: Իսկ թե ի՞նչու, փորձենք հասկանալ միասին:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է

Ֆրանսիական Мetronews-ը հարց է տալիս, թե արդյոք ուկրաինացիները նվազագու՞յն հնարավորություն ունեն հայտնվելու Բրազիլիայում: Այդ հարցը հնչեցնելով` միաժամանակ հոդվածագիրն անդրադառնում է 2009 թվականին ֆրանսիացիների հարձակվող Անրիի` իռլանդացիների դարպասը ձեռքով խաղից հետո դարպասը գրավելու դրվագին, ինչը հանգեցրեց նրան, որ հենց ֆրանսիացիները մեկնեցին 2010-ի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այնուհետև հոդվածագիրը եզրակացնում է, որ ինչպես այն ժամանակ, այժմ էլ, ՈւԵՖԱ-ի նախագահ, ֆրանսիացի  Միշել Պլատինին կօգնի իր հավաքականին:  Բացի դրանից`Ֆրանսիայի հավաքականը համաշխարհային ֆուտբոլում յուրօրինակ բրենդ է, որի միջոցով ՈՒԵՖԱ-ն լուրջ գումարներ է վաստակում, իսկ այս առումով ի՞նչ ֆինանսական միջոցներ կապահովի Ուկրաինայի հավաքականը, եթե այդ թիմը ստանա Բրազիլիայի ուղեգիրը: Իհարկե, այս հարցի պատասխանը, միանշանակ, ֆրանսիացիների օգտին է: Այնպես որ, ուկրաինացիները, իրոք, դատապարտված են: Դրա համար ուսանելի է նաև Հայաստանի հավաքականի հետ կատարվածի օրինակը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Թյերե Անրիի` իռլանդացիների դարպասը գրավելու դրվագը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց: Նույնիսկ պետական մակարդակով այդ հարցի վերաբերյալ քննարկում եղավ ՈւԵՖԱ-ում, սակայն այդ հանդիպման վերախաղարկման որոշում չկայացվեց: Պատճառաբանվեց, որ հանդիպման ավարտից հետո խաղի արդյունքի վերաբերյալ մրցավարի կայացրած որոշումը չի կարող փոխվել: Եվ սա այն դեպքում, երբ միլիոնավոր հեռուստադիտողներ տեսան, որ ֆրանսիացիներն իռլանդացիների դարպասը գրավեցին կանոնների  բացահայտ խախտմամբ: Իրավիճակը չփրկեց նաև դրվագի գլխավոր գործող անձի`Անրիի հրապարակավ խոստովանությունն այն մասին, որ ինքը ձեռքով է խաղացել: Ինչևէ, ֆրանսիացիները մեկնեցին աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին, իսկ իռլանդացիներն անարդարացիորեն զրկվեցին դրանից: Այսինքն, իռլանդացիների նկատմամբ ՈՒԵՖԱ-ն անարդարացի վարվեց, և այդ երկրի հավաքականին ինչ- որ իմաստով պարտք մնաց: Եվ  հարմար պահին ՈՒԵՖԱ-ն այդ պարտքը վերադարձրեց: Եվ ցավալի է, որ պարտքը մարողի դերում հանդես եկավ Հայաստանի հավաքականը:

ԻՏՈՐԱԼԴԵ ԳՈՆՍԱԼԵՍԸ ԿԱՏԱՐԵՑ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

Հայ ֆուտբոլասերի մեջ անմոռաց է 2011-ի հոկտեմբերի 11-ը, երբ մեր ընտրանին Իռլանդիայում խաղում էր տեղի հավաքականի հետ: Մեր ֆուտբոլիստները գտնվում էին գերազանց մարզավիճակում և այնքան մոտ էր թվում հաղթանակը, ինչը մեզ հնարավորություն կընձեռեր մասնակցել Եվրոպայի առաջնության  եզրափակիչ փուլին: Խաղի նախօրյակին խուճապային  տրամադրություն էր իռլանդացիների ճամբարում: Նույնիսկ իռլանացիների բազմափորձ մարզիչ Տրապատոնին ստիպված էր խոստովանել.«Ակնհայտորեն Հայաստանը փորձելու է հաղթել: Նրանք ունեն այդ հնարավորությունը»:  Մենք ակնկալում էինք ազնիվ մրցակցություն, առավել ևս, որ հանդիպումը սպասարկելու էր աշխարհի լավագույն մրցավարներից մեկը՝ իսպանացի Իտուրալդե Գոնսալեսը: Սակայն մենք անտեղյակ էինք  եվրոպական ֆուտբոլային վերնախավի ծրագրին: Իսկ մրցավարները կատարեցին իրենց պարտադրված առաջադրանքը: Հարմար պահ գտնելով` հանդիպման 28-րդ րոպեին չեզոքացրեցին  մեր հավաքականի պաշտպանական գծի հիմնական պատվարին` անհիմն հեռացնելով դարպասապահ Ռոման Բերեզովսկուն:

Republic of Ireland Armenia Euro 2012 Qualifier

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել