Հարց`

Եթե երիտասարդ տղամարդու ամորձիներից մեկը (կամ վատագույն դեպքում երկուսն էլ) հեռացրած է քաղցկեղի պատճառով (թերևս ժամանակին ու անհետևանք), դա կարո՞ղ է հետագայում ազդել նրա սեռական կյանքի վրա կամ առաջացնել անպտղություն: Կանխավ շնորհակալ եմ:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Ամորձիների երկու կարևորագույն գործառույթները՝  սպերմատոգենեզն է (սերմնաբջիջների առաջացում)  և արական սեռական հորմոնի (տեստոստերոնի) արտադրությունը: Սեռական ֆունկցիան (մասնավորապես՝ էրեկցիան) անոթային-ռեֆլեկտոր գործընթաց է և դրա ֆունկցիոնալ հաստատումից հետո, այսինքն ռեգուլյար սեռական կյանքից հետո, ունենում է ստերեոտիպային բնույթ և քիչ է ենթակա ամորձիների տեստոստերոնի ազդեցությանը, ավելին՝ այդ պակասը որոշակիորեն փոխարինում է մյուս ամորձին կամ մակերիկամները:

Ամորձիներից մեկի կամ նույնիսկ երկուսի  հեռացումը սեռահասուն տարիքից հետո, երբ արդեն հաստատված և ամրապնդված է սեռական կյանքը, չի ազդում սեռական կյանքի վրա, սակայն սերմի բեղունության առումով հնարավոր է ազդեցություն ունենա:  Ուստի դրա համար պետք է կատարվի սերմնահեղուկի հետազոտություն և անհրաժեշտության դեպքում՝ բուժում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել