793թ.-ին Լինդիսֆարն վանքի վրա ծովահենների կազմակերպված հարձակման հետևանքով` շրջապատի ջրերն արյունից ամբողջությամբ կարմիր գույն են ստանում: Անգլոսաքսոնների արքա Էթլրեդ Երկրորդը ստիպված է լինում ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց` երկրից հեռու պահելու ու արյունահեղություններից խուսափելու համար: Այդ ժամանակահատվածում միայն վիկինգ բառն արդեն ահ ու սարսափ էր առաջացնում անգլիացիների մոտ:
Սակայն դանիացի, շվեդ ու նորվեգացի մարտիկներն ուղղակի կատաղի զինվորներ չէին: Ինչպես նշվում է «Վիկինգ. Նորվեգական մարտիկների ձեռնարկ» գրքում, վիկինգները նաև բավականին ստեղծարար ու ստեղծագործ ժողովուրդ են եղել. նրանք նկարազարդ գործվածքներ էին հյուսում, փորագրություններ անում ու խեցեգործությամբ զբաղվում: Պետք է նշել, որ այս ամենով զբաղվում էին ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Նրանք ունեն հսկայական գաղտնարաններ, որտեղ զենքեր ու զարդեր էին պահվում:
Վիկինգների կողմից նկարված նկար:
Նորվեգական Օդին աստծու կերպարով արծաթից կանացի կրծքազարդ:
Նորվեգիայի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերված կենդանու գլխի փորագրություն:
Ամենատպավորիչ գտածոներից են «Օվերհոգդալ» կոչվող նկարազարդ գործվածքը, որի վրա մանրակրկիտ գործվածքներով պատկերվում են քրիստոնեության ու նորվեգական հեթանոսության նկարներ ու խորհրդանիշեր: Պատկերների մեջ երևում է, թե ինչպես են աստվածները դեպի նորվեգական առասպելական ահռելի «Իգդրասիլ» ծառը քայլում, որը իր ճյուղերի վրա է կրում 4 աշխարհները:
Գտնված ձեռագործ աշխատանքների թվագրությունը հասնում է 800-1100թթ.-ներ: Դրանց ստեղծման համար օգտագործվել է բուրդ, որը վիկինգների մոտ ամենատարածված գործվածքն էր, իսկ այն ներկելու համար նրանք օգտագործում էին Շվեդիայում աճող տարբեր բույսեր:
Չնայած հայտնաբերված գործվածքները խոսում են այն մասին, որ վիկինգները բավականին ստեղծագործ ու ստեղծարար են եղել, այնուամենայնիվ, նրանք իրենց տաղանդը ավելի շատ ներդրել են նավերի կառուցման ու հեղինակություն բարձրացնող նշանակություն ունեցող զարդերի պատրաստման մեջ:
Պետք է նշել նաև, որ վիկինգների առաջին ձեռագործ աշխատանքը, որը 793թ.-ին հայտնվել է Անգլիայում, նրանց հսկայական երկար նավն էր:
«Օվերհոգդալ» գործվածքի այս մասում պատկերված է վիկինգների նավը:
«Օվերհոգդալ» գործվածքի մեկ այլ հատված, որտեղ կարելի է տեսնել «Իգդրասիլ» պատկերը:
Վիկինգների գանձերից մի մաս, որտեղ կարելի տեսնել կրծքանշաններ, թևնոցներ և այլն, որոնք հայտնաբերվել են 1868թ.-ին Գնեզդովոյում:
Չնայած վիկինգների նավը հեռվում նկատելը անգլոսաքսոնների համար սովորաբար լավ բան չէր նշանակում, այնուամենայնիվ, պետք նշել, որ դրանք նաև տանում էին վիկինգների հրաշալի ձեռագործ աշխատանքները: Վիկինգների նավերի ամենակարևոր մասերից էր նավի առաջնային մասը ` փայտի գեղեցիկ փորագրություններով, կամ նավաքիթը, որոնցից շատերի վրա հիմնականում կենդանիներ էին փորագրվում:
Ջոն Հեյվուդի «Վիկինգ» գրքում տեղ գտած կենդանական գլխով փորագրությունը ամենատպավորիչ կտորներից է, որը երբևէ զարդարել է վիկինգների նավը: Այն գտնվել է Նորվեգիայի Վեսթֆոլդ տարածքի Տոնսբերգ բնակավայրի մոտ անցկացված պեղումների արդյունքում և այն բերանը բացած շուն է, որի վրա գեղեցիկ նախշերով փորագրություններ կան արված: Չնայած նավերի փորագրություններն ու զարդարանքները մեծ կարևորություն են ունեցել, այնուամենայնիվ անձնական զարդարանքները նույնքան կարևոր բնույթ են կրել:
Վիկինգների գանձեր են հայտնաբերվել Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի մոտակայքում կատարված պեղումների արդյունքում: Գտնված զարդերի մեջ հատկապես հետաքրքրական էին կրծքանշանները, որոնց վրա կարելի էր տեսնել ամեն տեսակ հետաքրքիր փորագրություններ` ամենօրյա կյանքից մինչև իրենց հարևան անգլոսաքսոնների արյունալի արշավների տեսարաններ:
Ջոն Հեյվուդի «Վիկինգ: Նորվեգական մարտիների ձեռնարկ» աշխատությունը հրատարակվել է «Thames & Hudson» հրատարակչության կողմից:
Վիկինգների ձեռագործ աշխատանքները հիմնականում ստեղծվում էին այնպիսի հարմարավետ ապաստարաններոում, ինչպիսին այս մեկն է, որը գտնվում է Դանիայի Ֆիրկաթ բնակավայրում:
Նորվեգիայում պեղումների արդյունքում հայտնաբերված նավը բացահայտում է, թե ինչպես են պատերազմն ու արվեստը կողք-կողքի քայլել:
Հարոգաթի պեղումների ժամանակ հայտնաբերված այս կավե անոթը ապացույցն է այն բանի, թե որքան են վիկինգները տարված եղել դիզայնով:
«History Channel» հեռուսատեսության կողմից նկարահանված «Վիկինգ» հեռուստաֆիլմաշար-դրամայում նկարահանված մարտիկները: