Footsport.am-ը գրում է.
Վարշավայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը թևակոխում է վճռական հանդիպումների փուլ: Այսօր մրցաշարում կայացան 6-րդ մրցափուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հունգարիայի ընտրանին էր: Հայաստանի հավաքականը հաղթեց 2,5-1,5 հաշվով: Վերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Լևոն Արոնյանն ու Քսաբա Բարոշը: Մեր առաջատարը փոքր-ինչ վատ դիրք ուներ, սակայն մրցակցի ռեսուրսները բավարար չէին հաղթելու համար, և 81-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի: Այդ պարտիայից առաջ մեր թիմն առաջ էր անցել` շնորհիվ Սերգեյ Մովսիսյանի հաղթանակի, ով սև խաղաքարերով 66-րդ քայլին ստիպել էր անձնատուր լինել փորձառու Զոլտան Ալմաշին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://footsport.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%A125-15/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել