Footsport.am-ը գրում է.
Լեհաստանի մայրաքաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը, որտեղ մրցանակային տեղերի համար ծավավել է անզիջում պայքար: Այսօր անցկացվում էր 6-րդ մրցափուլը: Մեր հավաքականի մրցակիցը իսպանուհիներն էին: Քիչ առաջ ավարտվեց այս մրցախաղի վերջին պարտիան, որում գրանցվեց միակ խաղաղ արդյունքը: 83-րդ քայլին հաշտություն կնքեցին Լիլիթ Գալոյանն ու Աննա Մաթնաձեն: Իսկ Մեր մյուս շախմատիստուհիներն այսօր հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները: Առաջինը հաջողության հասավ Լիլիթ Մկրտչյանը, ով առավելության հասավ Սաբրինա Գուտիերես Սաբրինայի նկատմամբ: Հաղթական էստաֆետն ընդունեց և շարունակեց Մարիա Կուրսովան, ով պարտության մատնեց Իրեն Նիկոլաս Զապատային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել