Yerevannews.am-ը գրում է.
Գնդապետ Արտակ Բուդաղյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախում հանդիպել են: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը: Նա նշեց, որ հանդիպման մասին որևէ մանրամասներ իրեն հայտնի չէ: Մեր այն հարցին, թե արդյո՞ք դա նախապես պլանավորված էր, նա բացասական պատասխան տվեց, հավելելով, որ դա օրինական պետական հանդիպում էր: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էմիլ Բուդաղյանը նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նամակին դեռ պատասխան չի տրվել:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=17286&l=am%2F
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել