Արտակ Բուդաղյանն ու Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել են


17:24 , 14 նոյեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Գնդապետ Արտակ Բուդաղյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախում հանդիպել են: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը: Նա նշեց, որ հանդիպման մասին որևէ մանրամասներ իրեն հայտնի չէ: Մեր այն հարցին, թե արդյո՞ք դա նախապես պլանավորված էր, նա բացասական պատասխան տվեց, հավելելով, որ դա օրինական պետական հանդիպում էր: Հիշեցնենք, որ ամիսներ  առաջ Էմիլ Բուդաղյանը նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նամակին դեռ պատասխան չի տրվել: