www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի անգամ գողը մտավ ուրիշի հավանոցը և հավ գողացավ: Փախչելուց նա լամպը վայր գցեց և հավանոցը այրվեց: Հավը նայեց հետ, տեսավ հրդեհի կրակը և հասկացավ՝ նա իր կյանքը փրկեց:

Երբ գողը կերակրում էր այդ հավին հացով և ցորենով, հավը հասկանում էր՝ նա հոգատար է իր նկատմամբ:

Երբ գողը, քաղաքից քաղաք փախչելով հավին պահում էր իր ծոցում, հավը հասկանում էր՝ նա սիրում է իրեն:

Երբ հավը տեսավ, որ գողը դանակը բարձրացրել է, նա հասկացավ՝ նա ուզում է ինքնասպան լինել: Հավը թռավ դանակի վրա և իր կրծքով պաշտպանեց գողին: Հավը մեռավ երջանիկ:

Ռեմեդիոս Վարո «Այցելություն պլաստիկ վիրաբույժին» 1960


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել