Ամեն առավոտ աշխատանքի գնալիս տեսնում եմ մեր բակը մաքրող տատիկին: Նա 75-80 տարեկան կլինի, բայց ամեն առավոտ` անկախ եղանակից, մաքրում է մեր բակը:
Նա 75-80 տարեկան կլինի, բայց հավաքարար է աշխատում օրվա հացը վաստակելու համար, որովհետև իր թոշակով անգամ կոմունալ վարձերը չի կարող վճարել:
Ամեն անգամ ես նրան 1000 դրամ եմ տալիս, առողջություն մաղթում ու մտքումս ամենավերջին բառերով հայհոյում կառավարության ու ԱԺ-ի այն բոլոր պատասխանատուներին, ում պատճառով նա ստիպված է այդ տարիքին, անձրևին ու քամուն, ձյանն ու ցրտին մաքրել մեր բակը` օրվա հացը վաստակելու համար:
Ու ինձ մեղավոր եմ զգում, որ ունենք երկիր, որտեղ թոշակառուները պետք է աշխատեն օրվա հացի համար, այլ ոչ ճանապարհորդեն, ինչպես այլ երկրների թոշակառուները, ու որ դեռ հանդուրժում եմ շքեղ ավտոմեքենաներով թոշակառուների մաքրած փողոցներով «գործի գնացող» պաշտոնյաներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել