Տաքսու վարորդները դժգոհ են տրանսպորտի ոլորտում սպասվող փոփոխություններից. Այս փաստն արձանագրել են ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունները, քանի որ վերջին օրերին բազմաթիվ նամակներ են ստացել վարորդներից: Իսկ այ վարորդների հետ շատ շփվող, ժողովրդի ցավ ու դարդով տապակվող էժան սկանդալների սիրահար Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ այս ամենն արվում է մի նպատակով՝ Գագիկ Բեգլարյանը ուզում է դաշտում մոնոպոլիան ուժեղացնել և էլ ավելի հարստանալ: Իսկ որտեղի՞ց է վստահ ազգընտիր պատգամավորը, երևի մեծ ուսումնասիրություն է արել, համադրել է թվերը փաստերը և երույթները: Դե իհարկե ոչ: Երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցչի միակ հղումը, պարզվում է, ինչ որ տաքսու վարորդ է, ով այդպես է կարծում ու իր կարծիքն ասել է Զարուհուն: Ծիծաղելի իրավիճակ է ստացվում: Առահասարակ Զարուհին վերջին շրջանում իրեն պահում է ինչ որ տուզիկ կայքի էժան լրագրողի պես, ով այստեղ այնտեղ բաներ է լսում կամ հորինում ու բարձրաձայնում է:
Բեգլարյանի պատասխանը դուրս եկավ: Զարուհուն լավ տեղը դրեց: Այլ բան չէր էլ կարող լիներ, եթե դիմացինդ 0 փաստարկ ունի: Չոռնիի չոռնիական սատիրան ու արհամարանքը լրիվ տեղին էին: Այդպես է պետք վարվել չպատրաստված ու էժան պատգամավորների հետ: