Ինչ է փոխվում նրանից, որ Էրդողանը 100-րդ անգամ հայտարարում է այն մասին, որ Ղարաբաղի հարցը նաև իրենց խնդիրն է: Տառացիորեն` ոչինչ: Բոլորին պարզ է, թե ինչ է նկրտումներ ունի տարածաշրջանում Թուրքիան և այս առումով հերթական հերթապահ հայտարարությունը իր մեջ որևէ նոր արտաքին քաղաքական մեսիջ չի պարունակում: Սակայն այս հայտարարությունը կարևոր է նախևառաջ Իլհամի համար: Ի վերջո, մարդը նոր է երրորդ անգամ վերընտրվել և արդեն ինքնաբերաբար մուտք գործել դասական բռնապետների շարքը: Բնականաբար, նա պետք է հարմարվի նոր իրավիճակին, իսկ ներքին օգտագործման համար որևէ կերպ պետք է հիմնավորի իշխանությունը բռնազավթելու կարևորությունը: Այս առումով ղարաբաղի հարցը նրա համար եղել է, կա ու կմնա հիմնական փրկօղակը: Դե իսկ Էրդողանի` ոչինչ չասող հայտարարությունը, ինչ խոսք, կարելի է լավ փաթեթավորել ու սեփական ժողովրդին հրամցնել որպես հույժ կարևոր ձեռքբերում…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/255634104590593?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել