Hogevor asuyt

1. Աղոթքը ոչ թե «պահեստային անիվ» է, այլ «ղեկանիվ», որ ուղղորդում է քեզ ճիշտ ճանապարհով:

2. Ինչքան մեծ է ավտոմեքենայի ԴԻՄԱՊԱԿԻՆ ՀԵՏ ՆԱՅՈՂ ՀԱՅԵԼՈՒՑ… Մեր ԱՆՑՅԱԼՆ այնքան էլ կարևոր չէ, որքան մեր ԱՊԱԳԱՆ: Դեպի առաջ նայիր և առաջ շարժվիր:

3. Ընկերությունը նման է ԳՐՔԻ. մի քանի վայրկյանում կարող ես այրել այն, իսկ գրելու համար տարիներ են պետք:

4. Կյանքում ամեն բան անցողիկ է: Երբ ամեն ինչ լավ է, ուրախացիր. հավիտյան այդպես չի լինելու: Երբ խնդիրներ կան, մի մտահոգվիր, դա էլ այդպես չի մնա:

5. Հին ընկերները Ոսկի են: Նոր ընկերները` Ադամանդ: Ադամանդ գտնելիս մի մոռացիր Ոսկու մասին. Ադամանդը կրելու համար միշտ Ոսկե հիմք է պետք:

6. Հաճախ մենք հուսահատվում ենք ու մտածում` էլ վերջ: Բայց Աստված ժպտում է վերից ու ասում. «Հանդարտվիր, սիրելիս, սա խորտակում չէ, այլ լոկ բեկում է»:

7. Երբ Աստված լուծում է քո խնդիրները, դու հավատում ես նրա կարողություններին: Երբ Աստված չի լուծում քո խնդիրները, Նա է հավատում քո կարողություններին:

8. Կույրը հարցրեց. «Տեսողությունը կորցնելուց ավելի վատ բան կա՞»: «Այո, տեսիլքը կորցնել»:

9. Երբ աղոթում ես ուրիշների համար, Աստված լսում է քեզ և օրհնում նրանց: Հետևաբար, երբ դու ապահով ես և ուրախ, հիշիր, որ ինչ-որ մեկն աղոթել է քեզ համար:

10. Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ խլում է այսօրվա խաղաղությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել