Մամուլում այսօր կարդում եմ, որ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է մեկնաբանել «Առաջին լրատվական»-ի տեսանյութը, որում լսվում է, որ ժողովրդի մասին մտահոգվող, ամենուր ելույթ ունեցող ԲՀԿ-ի ծանր հրետանին Իշխան Զաքարյանին ասում է. «Քեզ սուր հարցեր կտամ»: Այսինքն պայմանավորվում է թե ինչպիսի հարցեր կտա իշխանության ներկայացուցչին:
Ես երբեք չեմ կասկածել, որ ԲՀԿ-ն կեղծ է, ասեմ ավելին, չի կարող օլիգարխի կուսակցությունը լինել ընդդիմադիր, կամ ժողովրդի մասին մտածող: (Բարեգործությունը ուրիշ կռվի թեմայա):
Դե այն, որ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է մեկնաբանել այդ տեսանյութը, հասկանալի է: Նախ Նաիրա Զոհրաբյանը Իշխան Զաքարյանի վերանշանակման համար ունի անձնական հարց: Տիկնոջ քույրը աշխատում է Վերահսկիչ պալատում որպես հաշվապահ, և երկրորդ, սա այն դեպքն է, որ ԲՀԿ-ն հոտընկայս ծափահարում է ՀՀԿ-ին:
Նաիրան իհարկե, կհրաժարվի մեկնաբանել այդ տեսանյութը, հո չէր վեր կենալու և ասեր, որ կուլիսային պայմանավորվածություն է ունեցել Իշխանի հետ: Հո չէր ասելու. «Այո, ես Իշխան Զաքարյանին ասեցի, Իշխան ջան, ձևի համար, ցույց տալու համար, հանդիսատեսի համար, ԱԺ-ՎՊ բեմադրության 2-րդ արարում ձևի համար մի քանի սուր հարց կտամ, որ մեզ հավատացողները ծափահարեն»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3485407269275
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել