Tert.am-ը գրում է.
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունը:
5-րդ տուրում տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սլովենիայի ընրտանու նկատմամբ:
Կանանց հավաքականի մրցակիցը մեր հարևան Վրաստանի հավաքականն էր, որը բավականին ուժեղ կազմ ունի:
Վրաստանի հավաքականը խորամանկության էր դիմել 4-րդ խաղատախտակը հատկացնելով իրենց Բելա Խոտենաշվիլուն, ում վարկանիշը 2514 է: Մեր հավաքականի միակ պարտությունը կրեց Մարիա Կուրսովան՝ զիջելով Խոտենաշվիլուն: Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթի Գալոյանը ոչ-ոքի խաղացին, իսկ վերջինն ավարտվեց Էլինա Դանիելյան – Նանա Ձագրիձե պարտիան, որում Դանիելյանը մինչև վերջ պայքարեց և հաղթեց մրցակցին՝ ոչ-ոքի ապահովելով մեր ընտրանու համար:
Հայաստան – Վրաստան՝ 2:2
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ