Էլինա Դանիելյանը փրկում է մեր ընտրանուն պարտությունից. Հայաստան – Վրաստան՝ 2:2


01:15 , 13 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունը:

5-րդ տուրում տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սլովենիայի ընրտանու նկատմամբ:

Կանանց հավաքականի մրցակիցը մեր հարևան Վրաստանի հավաքականն էր, որը բավականին ուժեղ կազմ ունի:

Վրաստանի հավաքականը խորամանկության էր դիմել 4-րդ խաղատախտակը հատկացնելով իրենց Բելա Խոտենաշվիլուն, ում վարկանիշը 2514 է: Մեր հավաքականի միակ պարտությունը կրեց Մարիա Կուրսովան՝ զիջելով Խոտենաշվիլուն: Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթի Գալոյանը ոչ-ոքի խաղացին, իսկ վերջինն ավարտվեց Էլինա Դանիելյան – Նանա Ձագրիձե պարտիան, որում Դանիելյանը մինչև վերջ պայքարեց և հաղթեց մրցակցին՝ ոչ-ոքի ապահովելով մեր ընտրանու համար: 

Հայաստան – Վրաստան՝ 2:2

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ