Gurgen Margaryan

1995թ. Սեպտեմբերի 1: Առաջին օրը, որ պիտի գնայինք Պոլիտեխնիկ Ինստիտուտ: Ընդունվել էի  “Մեքենաշինության Էկոնոմիկա և կառավարում” բաժինը` էդ թվերին ամենահարգված  բաժինը: Նոր շորեր, ֆիքստուլ կոշիկներ… Մտա սև շենք: Մոտ կես ժամ հարցուփորձ աննելուց հետո գտա իմ խումբը, որ կամաց-կամաց հավաքվում էր լսարանում: Նստեցի մի տղայի կողքը.

-Բարև, անունս Հայկ ա:

-Բարև` Գուրգեն:

-Շատ ուրախ եմ ախպերս:

Մի քանի բառ խոսալուց հետո ինձ պարզ էր, որ կարգին տղա է` ամեն բան էլ ճիշտ հասկանում է: Գուգոն բոյով, շատ թիկնեղ տղա էր: Առաջին հայացքից էլ, մարմնի կառուցվածքից էլ երևում էր, որ մարզիկ է: Առաջին ծանոթս ու առաջին ընկերս էր ինստիտուտում:

Հավաքվեց ամբողջ խումբը` 5 աղջիկ, 15 տղա:

Պոլիտեխնիկը էդ թվերին շատ էր տարբերվում մնացած ԲՈՒՀ-երից: Պոլիտեխնիկը “բանակ” էր` ճնշող մեծամասնություն կազմող տղաներով, էն թվերին բնորոշ հայկական գողական մթնոլորտով: Խմբավորումներ, շատ հաճախակի կռիվներ… սա Պոլիտեխնիկն էր` խառը ՏԵՂ: Իմ` 3-րդ մասում մեծացածիս համար, էս ամենը առօրյա էր: Զգում էի ինձ, ոնց ձուկը` ջրում:

Որոշ ժամանակ անց մի քանի տղաներով շատ մտերմացանք, ընկերացանք. ես, Գուգոն, Հրաչը, Փիլոն, Իջևանցի Դավոն…միշտ իրար հետ էինք: Չթաքցնեմ` հեղինակություն էինք վայելում` դաս սովորելն ու դասի գնալը մի կողմ դրած: Մենակ Գուգսն էր, որ խելոք ամեն դասի նստում էր: Հոգու հետ խաղալով ասում էինք` արա Գուգ, վազի դասը սկսեց, ինքն էլ միամիտ` տո լա՜վ է, ու վազում էր լսարան… Քննությունների օրերին մենակ Գուգոյին կարող էիր թաքուն հարցեր տալ ու հանձնել քննությունդ:

Ամեն օր դասերից հետո մարզադահլիճում էր: Անընդհատ պարապում էր: Կատակում էինք, որ մարմինը նմանվել է Առնոլդ Շվարցնեգերի մարմնին:

Եթե Գուգոն ու Դավոն հետս էին, կռիվների ժամանակ դիմացներս կանգնածների թվաքանակը ոչինչ չէր նշանակում: Եթե կռիվ էր լինում, ինձ միանգամից հետ էր քաշում ու մենակով ուզում էր էդ մասսայի հարցերը լուծեր: Էն էլ խղճում, ամենքին մի թաթալոշ էր տալիս, ցվրվում, փախնում էին: Շատ ծիծաղելի էր: Էդ ուժի տեր, էդքան միամիտ, պարզ ու բարի տղա էր:

Միասին սովորեցինք չորս տարի, ընկերներ էինք`հինգով:

1999-ին` ինստիտուտը ավարտելուց հետո, նստած մտածում էինք` ոնց անենք, որ միասին ծառայենք: Չստացվեց. ինձ տարան Կուբաթլու` Հորադիզ, Գուգսին տարան Կարմրաքար` Ղափան, մնացածին էլ տարբեր տեղեր: Ծառայության ընթացքում շատ էի լսում իր մասին, որ ինքն ու ախպերը Կարմրաքարի ամբողջ պոլկում հեղինակություն են վայելում:

Շատ էին սիրում իրեն: Ամիսը մեկ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՊՈՎ զանգում էր ինձ ու ասում` արի մոտս: Ասում էի` ես էստեղ էլ եմ ինձ լավ զգում Գուգս ջան: Դու ախպորս ընկերոջը` Աբոյին էդտեղ տիրություն արա: Ասում էր` հա, հա, խի՞ մենակ Աբոյին…

2001-ին բանակից տուն եկանք բոլորս` մի ամսվա տարբերությամբ: Անմիջապես հավաքվեցինք: Բոլորս էլ պատմելու շատ բան ունեինք` ով ինչ տեսավ, ինչերի միջով անցավ` պոստերում, խառը, ուրախ, տխուր… Ընկերներով էինք:

Գուգոն ասեց, որ իր գնդի հրամանատարը եկել է Երևան` Գենշտաբ, պաշտոնի է անցել, իրեն էլ աշխատանքի է հրավիրել` Պաշտպանության Նախարարություն: Ասեցինք.

-Լաա՜վ է Գուգս ՎԱՅԵ՞ՆՆԻ ես դառնում ախպեր.

-Հա դե, լավ գործ ա, կապերի բաժնում եմ լինելու: ԱՐՏԱՍԱՀՄԱՆ գործուղումներ են լինելու, ձեռի հետ էլ ԱՇԽԱՐՀ կտենամ:

2004թ-ի հունվարն էր: Գուգոն զանգեց:

-Ծերուկ ախպեր, արի գնանք մի տեղ նստենք, տղերքին էլ եմ կանչել: Մի քանի օրից գնում եմ Հունգարիա` դասընթացների: Մի հատ հանդիպենք մինչև գնալս:

Ուրախացա…

Հանդիպեցինք հին ընկերներով, Համալիրի կողքի սրճարանում: Էլի նույն իմ ընկերներն էին` մեկս լավ, մեկս մի քիչ նեղված: Գուգոն ուրախ էր, որ գնում էր արտասահման: Ուրախ էր, որ լավ էր լինելու, որ դասերից հետո ավելի առաջ կգնար:

-Ու՞ր ես գնում Գուգս, որտե՞ղ ես լինելու:

-Հունգարիա` սովորելու ախպեր ՆԱՏՕ –ի Գործընկերություն հանուն Խաղաղության ծրագրով անգլերեն լեզվի դասընթացների:

-Անգլերե՞ն,- ծիծաղում էինք,- այ ախպեր անգլերենի համար գնում ես հասնես Հունգարիա՞:

-Դե ախպեր, տենց ա սկսում էլի…

Մի լավ երկար նստեցինք, ասեցինք, խոսացինք, ինստիտուտից, բանակից հիշեցինք: Ուշ երեկոյան ՀԱՋՈՂ արեցինք Գուգսին ու գնացինք տներով:

-Գու՛գ, կզանգես էնտեղից, չմոռանաս մեզ,- վերջին բառերս էին Գուգին:

-Հա, անպայմա՛ն, Ծերուկ ջան…

2004թ.-ի փետրվարի 21-ի վաղ առավոտյան զանգ եկավ` իմ ընկեր Հրաչն էր: Վերցրեցի, որ խոսեմ` լացում էր, ձայնը շատ ընկճված, հազիվ լսվող:

-Ի՞նչ ա եղել Հրա՛չ,- չեմ էլ հիշում մտքովս քանի հազար ինչեր անցավ:

-Ծերուկ, Գուգսին են ՍՊԱՆԵԼ !

Մի քանի վայրկյան լռություն էր, չէի հասկանում ինչ էր ասում, նորից հարցնում էի` ինչ էր ասում, ում մասին…

-Ախպեր, Գուգոյին են սպանել Հունգարիայում:

Կամաց-կամաց ուղեղս սկսեց մարսել աներևակայելին:

-Ո՞նց,  ո՞վ, խի՞ արա…. Ո՞վ ասեց, հաստատ գիտե՞ս…

-Ծերուկ, Գուգի ախպեր Վահիկը ասեց: Ադրբեջանցի բոզի տղեն քնած տեղը կացինով սպանել ա Գուգսին ախպեր… արցունքներ…

Դուրս եկա ու ավտոբուսով գնացի ուղիղ Գուգսենց տուն: Դեռ չէի հավատում, չէի ուզում… Հավատում էի, որ …

Մութ սենյակ` շատ աղքատիկ կահավորված: Լություն էր տանը: Մի տեսակ տարօրինակ լռություն: Մտա Վահիկի սենյակ, գրկեցի: Չգիտես էլ էդ պահին ինչ ասես կամ անես: Արդեն պարզ էր, որ Հրաչի ասածները ճիշտ էին: Լաց չկար: Չէի հավատում: Ուղղակի լռություն էր ու սառած աչքեր:

-Հայկո՛, մի քանի անգամ հեռախոսով ասել էր, որ տարբեր ազգերից սպաեր կան, որ ադրբեջանցի սպաեր էլ կան իրենց հետ` նույն դասընթացներին: Պատմում էր, որ հենց առաջին օրը, որ հավաքվել էին, ադրբեջանցին` ռամիլ սաֆարովը, մոտեցել էր իրեն: Ասում էր մի կերպ ռուսերեն են խոսում, ուրախ պատմում էր:

-Հայաստանի՞ց եք,- ջարդված ռուսերենով հարցնում է թուրքը:

-Հա, դու որտեղի՞ց ես:

- Ես ադրբեջանից եմ, ռամիլ ա անունս, բայց մենք ախպերներ ենք: Մենք իրար թշնամի չենք: Ինչ եղել ա, անցել ա:

Փաթաթվել, գրկել էր Գուգոյին` անընդհատ կրկնելով, որ իրենք ախպերներ են: Թուրքը նստել էր հետը, թեյ խմել, հարցեր տվել…. Պարզ ու շիտակ Գուգոյին, թե` որտեղ ես ծառայել, Գուգոն էլ պատասխանել է: Թուրքի ամեն երրորդ բառը “մենք ախպերներ ենք” էր:

2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, երբ Գուգոն քնած էր իր սենյակում, ադրբեջանցի ռամիլ սաֆարովը անվտանգության նպատակով միջանցքներում տեղադրված կացինը ձեռքին թաքուն մտնում է Գուգոյի սենյակ, որի դուռը կարող էր փակ լինել, բայց բաց էր, որովհետև Գուգոն վախենալու բան չուներ, որովհետև մտածում էր, որ ոչ մի վտանգ չի սպառնում իրեն: Չէր էլ կասկածում, որ …

Ադրբեջանցին քնած տեղը, դաժանաբար սպանում է Գուգոյին` գոռալով “մեռեք հայեր”:

Մեջբերում մամուլից ու դատական գործից.

 

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է.

Երեկոյան ինքը թեյել է,գնացել քնելուԳուրգենը շարունակել է պարապելապա 21:30-ի

  սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակըԹե երբ է 

 վերադարձելհունգարացին չի զգացելմիայն առավոտյան կողմ զգացել էոր ինչ որ մեկը վառել է 

 լույսըՄտածել է՝ Գուրգենն էհետո լսելով խլացված ձայներշրջվել էու տեսել ադրբեջանցուն՝ 

 մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:

«Այդ ժամանակ ես հասկացաինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցելՉորս բոլորը արյուն էր

 Ես սկսեցի բղավել,որ ադրբեջանցին դադարեցնի գործըՆա ասացոր ինձ հետ խնդիր չունի և

  ինձ ձեռք չի տաՆրա դեմքի արտահայտությունը ուրախ էրկարծես թե կարևոր մի գործ էր

  վերջացրելԵս շոկի մեջ էիվազեցի դուրս օգնություն կանչելուՌամիլը գնաց ուրիշ ուղղությամբե

 ,-պատմել է հունգարացին:”

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ նրա հետ էլ

  գործը ավարտելու նպատակովՄիջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ 

 սպայինՌամիլը նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպայինՈւզբեկը

 փորձել է հանգստացնել մարդասպանինբայց նրան չի հաջողվել հանդարտեցնել:

Ադրբեջանցին արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակինսակայն դուռը փակ է

 եղել:Չկարողանալով կոտրել դուռընա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը

Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանըբացելու այնԲայց իր սենյակում ապրող Լիտվայի 

ներկայացուցիչըով երեկոյան փակել էր սենյակի դուռըերկրոդ անգամ է փրկում հայ սպայի 

կյանքը:

 

Ինչքան անգամներ եմ մտածել` ես լինեի, ես հո կբացեի դուռը ու դուրս կգայի,  մենակ նրա համար թեկուզ, որ դիմացի սենյակում Գուգոն էր` տեսնելու հո նրա հետ կապված չի իրարանցումը:

Մի ձև կվնասեի էդ անասունին: … Սրանք մտքեր են, որ հաճախ գալիս են ընկերոջը:

Վահիկը պատմում էր իր ու Գուգոյի հեռախոսազրույցները, ասում էր ազերու ջերմ վերաբերմունքի մասին, ասում էր որ սրանք փոքրիկ-մոքրիկ, վախեցած մարդիկ են: Ես աչքերիս առաջ տեսնում էի իմ ընկեր Գուգսին էն բոլոր իրավիճակներում ու զրույցներում, որոնց մասին պատմում էր Վահիկը: Սիրտս կտոր-կտոր լինելով` ամեն անգամ մտածում եմ, որ եթե քնած չլիներ, կսատկացներ դրան մի ձեռքով: Բայց եթեներ չկան…

Էլի ու էլի նույնը, էլի թուրքը ժպտալով, ջան ասելով, խաբելով սպանեց ՀԱՅին: Դեռ ինչքան պիտի պատմությունը կրկնվի:

Գուգոյի հուղարկավորությանը հավաքվել էին ամբողջ Հանրապետությունով: Հերոս էին ասում: Հրապարակ էին տարել:

Մենք` չորս ընկերներով կանգնած էինք շիվար: Չգիտեի էլ ինչ մտածեմ: Իմ համար էդ ամբողջ արարողությունը ոչինչ էր, թատրոնի պես մի բան: Նայում էի Վահիկին, նայում էի հորը: Հասկանում ես, որ հետ չես բերի: Որ չկա սփոփանք…. Մենակ վրեժի զգացում կա, որ հենց էդ թուրքին վերացնելը…. առիթը… արդարությու՞նը…

Այս ամենը տեղի է ունենում  մեր օրերում: Հարյուր տարի առաջ էլ էր տեղի ունենում… Կան մարդիկ, որ ասում են, թե հիմա ցիվիլ ենք ապրում, բարքերն են ուրիշ, հայացքներն են ուրիշ, որ ամեն ինչ անցել է, հիմա պետք է համերաշխության ձգտենք… Դե՛, տոլեռանդության վկանե՛ր, միայն սիրավեպեր կարդալով ու սերիալներ նայելով ե՞ք ձեր հիմար տեսություններն ու խաղաղության մասին ձեր բարբաջանքները առաջ բրթում: Չկա հին թուրք, չկան նոր ժամանակներ: Սրանք մեր օրերն են, բայց ամեն ինչ առաջվա պես է, ու ոչինչ էլ չի փոխվել: Թուրքը մնում է թուրք հայի համար:

Էդ օրվանից հետո ուսանողական ընկերներով շատ քիչ ենք հանդիպել: Կորավ մի բան` վերադարձնելու անհնարինությամբ:

Պապս միշտ ասում էր. “Թուրքի հետ հաց չե՛ն ուտի”:  Էդ ասում էր դեռ են թվերին, երբ չկար ղարաբաղյան հարց, չկար պատերազմ: Դոգմայի պես տպավորված է ուղեղումս պապուս խոսքերը:

 

Հայկ Ծիրունյան    03.02.2012

 

Մեր հին ու բարի օրերից… 

1997թվական

 

1998թվական

1997թվական

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել