Armsport.am-ը գրում է.
Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Սլովենիայի ընտրանու հետ:
Սլովենիա - Հայաստան
Պավասովիչ - Արոնյան
Լենիչ - Մովսիսյան
Սկոբերնե - Հակոբյան
Բորիշեկ - Սարգսյան
Ուշագրավ է, որ վերադասավորում է տեղի ունեցել Հայաստանի հավաքականի կազմում. Տիգրան Լ. Պետրոսյանի փոխարեն, ով, ի դեպ, ուկրաինացիների հետ վերջին դիմակայությունում, զիջել էր իր մրցակցին, հայկական թիմից ընթացիկ մրցաշարում առաջին անգամ հանդես է գալու օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը՝ երրորդ խաղատախտակի վրա: Մինչ այս, երրորդի կարգավիճակում ելույթ ունեցած Գաբրիել Սարգսյանը լինելու է Հայաստանի հավաքականի չորրորդ համարը:
38 հավաքականների մասնակցությամբ առաջնությունում, կայացած 4 տուրերից հետո, միանձնյա առաջատարն, առայժմ, Ֆրանսիայի ընտրանին է, Հայաստանը՝ 16-րդ տեղում է, իսկ մեր թիմի այսօրվա մրցակից Սլովենիա՝ 12-րդ: