Սլովենիա-Հայաստան՝ 0:0 (ուղիղ)


18:38 , 12 նոյեմբեր, 2013

Սլովենիա-Հայաստան՝ 0:0 (ՈւՂԻՂ)Armsport.am-ը գրում է.

Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Սլովենիայի ընտրանու հետ:

Սլովենիա - Հայաստան 

Պավասովիչ - Արոնյան 
Լենիչ  - Մովսիսյան 
Սկոբերնե - Հակոբյան
Բորիշեկ - Սարգսյան     

Ուշագրավ է, որ վերադասավորում է տեղի ունեցել Հայաստանի հավաքականի կազմում. Տիգրան Լ. Պետրոսյանի փոխարեն, ով, ի դեպ, ուկրաինացիների հետ վերջին դիմակայությունում, զիջել էր իր մրցակցին, հայկական թիմից ընթացիկ մրցաշարում առաջին անգամ հանդես է գալու օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը՝ երրորդ խաղատախտակի վրա: Մինչ այս, երրորդի կարգավիճակում ելույթ ունեցած Գաբրիել Սարգսյանը լինելու է Հայաստանի հավաքականի չորրորդ համարը:

38 հավաքականների մասնակցությամբ առաջնությունում, կայացած 4 տուրերից հետո, միանձնյա առաջատարն, առայժմ, Ֆրանսիայի ընտրանին է, Հայաստանը՝ 16-րդ տեղում է, իսկ մեր թիմի այսօրվա մրցակից Սլովենիա՝ 12-րդ: