Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ այսօր Բաղրամյան 26-ի դիմացհացադուլ հայտարարած Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին և նշեց, որ նրան ժամը 11.50-ի սահմաններում Ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ նստեցրել է շտապօգնության մեքենա ու տեղափոխվել հիվանդանոց:
«Ոստիկանների բռնի գործողությունները տեղի են ունեցել Խուդոյանի 8-ամյա դստեր ներկայությամբ: Բռնի ուժով հիվանդանոց տեղափոխված Աշոտ Խուդոյանի կինը, անչափահաս երեխաները Էջմիածնից Երևան են եկել՝ շարունակելու հոր հայտարարած նստացույցը: Ինձ հետ զրույցում կինը՝ Հեղինե Մակարյանը, իր զայրույթը հայտնեց, ոստիկանների բռնի ուժի վերաբերյալ: Նա ասաց, որ կապվել է ամուսնու հետ և վերջինս հայտնել է, որ իրեն հոգեբուժարան են տարել, բայց չգիտի, թե որ հոգեբուժարան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ