Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ի ամբիոնից անդրադարձավ նախագահականի դիմացի մայթից հոգեբուժարան տեղափոխված քաղաքացու դեպքին


18:32 , 12 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ այսօր Բաղրամյան 26-ի դիմացհացադուլ հայտարարած Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին և նշեց, որ նրան ժամը 11.50-ի սահմաններում Ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ նստեցրել է շտապօգնության մեքենա ու տեղափոխվել հիվանդանոց:

«Ոստիկանների բռնի գործողությունները տեղի են ունեցել Խուդոյանի 8-ամյա դստեր ներկայությամբ: Բռնի ուժով հիվանդանոց տեղափոխված Աշոտ Խուդոյանի կինը, անչափահաս երեխաները Էջմիածնից Երևան են եկել՝ շարունակելու հոր հայտարարած նստացույցը: Ինձ հետ զրույցում կինը՝ Հեղինե Մակարյանը, իր զայրույթը հայտնեց, ոստիկանների բռնի ուժի վերաբերյալ: Նա ասաց, որ կապվել է ամուսնու հետ և վերջինս հայտնել է, որ իրեն հոգեբուժարան են տարել, բայց չգիտի, թե որ հոգեբուժարան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ