ԽՄՈՐ՝

Մոտ 300 գ ալյուրը մաղել, 250 գ կարագը (խմորը պատրաստելուց 30 րոպե առաջ կարագը հանել սառնարանից) վերածել մանր քառակուսիների, մատներով ալյուրի հետ լավ տրորել, որ զանգվածը վերածվի փշուրների: Ավելացել 1 հատ ձու, կես բաժակ մածուն, 1/4 թ. գդալ աղ, կես թ. գդալ սոդա և 1/3 թ. գդալ քացախ: Փափուկ և չկպչող խմոր հունցել: Թողնել 30 րոպե, որ հանգստանա: 

ՄԻՋՈՒԿ ՝ 

1 բաժակ ընկույզը մանրացնել, ավելացնել 2 ճ. գդալ մեղր, դարչին, մեխակ՝ ըստ ճաշակի, կես բաժակ շաքարավազ և կոնյակի մեջ թրջած կես բաժակ չամիչ: Խառնել: 
Խմորը բաժանել 2 մասի: Յուրաքանչյուրը գրտնակել, տարածել միջուկը, փաթաթել, բաժանել մասերի: Կտորների վրա հարած ձու քսել և թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում` մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը: Բարի ախորժակ!!!!

Հ.Գ 1. Ես գաթայի տարբեր խմորներ եմ փորձել, սա ամենահաջողն է. արագ է, նուրբ ու շատ համեղ: Հարգանքներով ՝ Նինա Մինասյան

Հ.Գ 2. 300 ալյուր վերցնում ենք սկզբի համար, բաղադրիչները ավելացնելուց հետո, եթե կարիք լինի ավելացնում ենք այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր.ալյուրները տարբեր են լինում,այդ պատճառով էլ պետք է սկսել քիչ քանակից: Համենայն դեպս ինձ ողջ խմորի համար 400 գ ալյուր է պետք եկել, ես նաև շատ թանձր մածուն եմ օգտագործել. հունցելիս պարզ կդառնա, թե 300 գ բացի ինչքան ալյուր կօգտագործվի, այդ քանակությունից 20 հատ գաթա է ստացվել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել