womanvsman

 Բարև…

Ոնց որ վաղուց բողոքի ակցիա չեմ կազմակերպել հա՞…. դնջցել եք :D

Դե էն, որ ես վաղուց բողոքական եմ ու աջ ու փախ քլնգում եմ, էտ հե՜չ, բայց որ մի հատ մրջյուն մասսա ինձ միկրոինֆարկտի չհասցնի, ես հեչ էլ չեմ բողոքի, իմ համար կֆրֆռամ… անդարդ երեխա եմ էլի :)

Հա՜, բան չունեմ ասելու, էս մի երկու ամիսա մելանխոլիկալացակումած եմ գրել… դե ի՞նչ անեմ… սիրահարված պահեր էին…ինչի՞ ես չեմ կարա՞ սիրահարվեմ… Ես միշտ սիրահարված եմ ;)

Ուրեմն սենց…. մի ամիսա սոցկայքերից մեկում դրել եմ էս ստատուսը`  Дорогой, я – женщина. Я не обязана быть сильной и решать все за двоих. Если и ты на это не способен, то давай останемся подругами и найдем себе мужиков!!!!!

Մի տեսակ նենց հոգեհարազատ էր :) : Մի այլ ձևի հասկացել եմ, որ ես ստիպված, ուզեմ չուզեմ, արդեն հակվում եմ գենդերային խտրականության… Ժողովու՜րդ, ՏՂԱՄԱՐԴՈՒ սով ա… Չէ, հլը մի րոպե… ես մանյակ չեմ, խփնված չեմ, ոչ էլ ինչ-որ ֆիզիկական սովա մոտս… խնդրում եմ` չշեղվել… Տղամարդու սովը նախ չկապենք կիսաաղջիկ-կիսատղամարդու հետ… դե, էն, որ մենակ ֆիզիկապես են տղա, դե էն անտիկվարները էլի…  Դե որ դրանք շատացել են, ու որ ամենավատն ա, մենք արդեն դրանց հանգիստ ու նորմալ ենք նայում, տենց չհագնվող ու տենց բաներ չանող տղերքի մեջ էլ տղամարդկություն չկա: Հո՜պ, մինչև վերջ կարդա…

Էն, որ ես կարամ մարշուտկայի մեջ ունքերս բանտիկ արած նայեմ մի հատ տղու, որովհետև ինքը մինչև շոֆերի մոտ ոտերը երկարացրած չռած վեր ընգելա հերիք չի, մի հատ էլ 9-ամսական հղի կնոջը շատ հանգիստ տեղ չի տալիս, իմ համար արդեն սովորականա դառել: Էտ հեչ, ես երբեք տատի-պապիների, նամանավանդ հղի կանանց չեմ կարա տեղ չտամ… ջհանդա՜մ, թե սումկես մի երկու տոննա չի ու ես ջահել-ջահել կուզիկ չեմ դառնում…. Ես իրանից լավ տղամարդ եմ, որովհետև իրա մեջ հարգանք չկա դեպի հակառակ սեռ ու տարիքով մեծ մարդիկ, իրա մեջ չկա արժանապատվություն… Անցանք…

Ցինիկի պես բերանը բացել ինչ-որ մեկի թերության վրա, ասենք շլդիկության, մեծ ականջների, մեծ քթի, վատագույն դեպքում գեշության վրա.. Քեզ մի քիչ զուսպ պահի, լաո՛… Մտքում արտահայտվի… Հա, իմ ծիծաղն էլ ա գալիս, որ տենց աբորիգենների եմ հանդիպում, բայց ես բարձր չեմ արտահայտվում…. Ասենք` կարողա հեսա ընկնես ավտոյի տակ, քիթդ լղոզվի դեմքիդ ու 10 հատ միկրովիրաբույժ չկարանան դեմքդ հետողորմյա անեն… Էտ պակաս աբորիգեն ընկերդ տենամ ի՜նչ հավեսով բերանը կբացի չեղած քթիդ վրա….

Ընկերուհուն կամ չգիտեմ ինչ-ուհուն վերցնում ա ու սկսում հասարակական վայրերում հորմոնների աճը կանգնացնի…. Փող չկա՞… Քեզ զսպի… Հաստատ իմ երեխուն չեմ տանում այգի, որ ինքը տենա` ոնց ես կովի պես լպստում հորթիդ մռութը, կամ պապիներով հաստատ չեն ուզում հա՛մ նարդի խաղան, հա՛մ էլ իրանց ջահել վախտերը հիշեն…

Միանգամից 8 աղջկա հետ ա խոսում, հանդիպում, սեփական անունը սարքում ԲԱԲՆԻԿ ու սկսում իրանից գոհ ֆրֆռալ… ախր բաբնիկ լինելու համար պարտադիր չի էշի մռութ ունենալ կամ էլ դատարկ ինքնագոհություն… ԲԱԲնիկ լինելը ախր հեռու ա տղամարդկությունից… Կարո՞ւմ ես կպցնես… ապրես, հալալա, կարում ես անում ես… բայց էտի տղամարդու հետ կապ չունիիիիիիի…. էն, որ դու թաշկինակի պես մի քանի հարիֆ սոված աղջիկների ես փոխում, կամ որ դեմքիդ արդեն երկու հատ մազա բուսնել էտ չի նշանակում, որ դու տղամարդ ես….

Կազինոներում ու բուքմեյքերական զիբիլներում քարշ ես գալի ու ծախսում ծնողիդ արած-դրածը, զրթ ու զիբիլներ ես ընդունում, ուղտի նման 10 լիտր գլուխդ ես քաշում, գնում ես տուն, կնիկ-երեխա ծեծում-ջարդում, ու…. տելեվիզրի առաջ նստած հորթի անունը դնում ենք ՏՂԱՄԱՐԴ….

Աղջկա ֆիզիանոմիային նախանձելով կոնքերիցդ շալվար ես հագնում, թիթիզ սարոչկան քաշում ես վրեդ, ղզիկ պրիչյոսկեն անում ես ու կաքավից բեթար շորորալով քայլում ես, կուրսի Նարգիզին էլ անպատվում ես, որ էսօր շատա քսվել… Սատկելուդ վախտն ա….

Ու սենց լիքը բաներ…. Նախօրոք ասեմ, որ էս տեսակներն էնքան են շատացել, որ ուզում եմ   կարմիր գրքում գրեմ ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ մի օրինակի, որ մարդ ես էլի, հանկարծ մեռնեմ, իմանամ, որ գոնե հիշատակվելա իրանց մասին… Լավ տղամարդիկ, իսկական տղամարդիկ կան, շատ են, բայց համարյա չկան նոր սերնդի մեջ…. Բան չունեմ ասելու, կնոջ կերպարն էլ ավելի վատնա, ավելի բեթարա, դրան հետո կանդրադառնամ, բայց իմ մոտ մի տեսակ տպավորությունա, որ ամենուր ԿՆԻԿ տղամարդիկ են, կնկա հատկանիշներով, բնույթով…. Իմ շրջապատում էլ կան իսկական տղերք, լավ տղերք, որ գիտես` թև-թիկունք են, վարվելաձև ու համապատասխան կյանքի սկզբունքներ ունեն…. ԲԱՅՑ եկեք չմոռանանք էլի, որ հիմա ինչքան էլ գենդերային հավասարություն քարոզվի, կինը ինչքան էլ ձգտի հասնել էն բարձունքներին, որ թվում էր` միայն տղամարդուն ա հասանելի, կինն էլ մեկ-մեկ ուզում ա իրան անպաշտպան զգալ, թույլ սեռ ձևացնել, որ զգա` մենակ չի էս աշխարհում, որ կան իսկական տղամարդիկ, որոնք դեռևս անհետացող գենդեր չեն….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել