1in.am-ը գրում է.
Համաներումից հրաժարվելը Թայլանդում հանգեցրել է զանգվածային անկարգությունների: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Երկուշաբթի օրը Թայլանդի սենատը կառավարության աջակցությամբ մերժել է համաներման մասին օրինագիծը, որը կարող էր որոշ չափով հանել նախկին վարչապետ Թաքսին Չինավաթի հնարավոր վերադարձի հետ կապված լարվածությունը:
Թաքսին Չինավաթը հեռակա կարգով դատապարտվել է` մեղադրվելով կոռուպցիայի մեջ: Ներկա պահին երկրի վարչապետը նրա քույրն է` Յինգալակ Չինավաթը:
Ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում չորեքշաբթիից ուրբաթ օրերը չգնալ աշխատանքի և միանալ բողոքի ցույցերին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_229402.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել