1in.am-ը գրում է.

Ուկրաինայում «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը նախագահ Յանուկովիչին իմպիչմենթով է սպառնացել` կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վարած «գաղտնի բանակցությունների» հետ: Այս մասին գրում է Interfax-ը:
«Ես այժմ կդիմեմ ԱԳ նախարարին, որպեսզի մեզ հստակ տեղեկություն տրամադրեն, թե ինչ էր անում Ուկրաինայի նախագահը Ռուսաստանում երկրորդ անգամ և ինչի մասին է խոսել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Յացենյուկը: Նա հավելել է, որ մեկ այլ պետության ղեկավարի հետ գաղտնի բանակցությունները հիմք են հանդիսանում նախագահին իմպիչմենթ հայտարարելու համար:
Յացենյուկի կարծիքով` նախագահի գործողությունները վկայում են այն մասին, որ Յանուկովիչը մտադիր չէ ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: «Տիմոշենկոյին չի ցանկանում ազատել: Փաստացիորեն իրականացվում են Վիլնյուսը դադարեցնելու սցենարները: Դա աղետ է 40 միլիոն բնակչություն ունեցող պետության համար»,- հավելել է Յացենյուկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել