1in.am-ը գրում է.

Թեթևագույն քաշային կարգում հանդես եկող եմենցի բռնցքամարտիկ Ալի Ռայմիի (20-0) անունը գրվել է պատմության էջերում որպես առաջին բռնցքամարտիկ, ով 20 մենամարտ անընդմեջ մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում: 

Նոյեմբերի 10-ին 39-ամյա բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել Աքրամ Ջավֆիին (5-0-1): Այս հաղթանակի շնորհիվ նա գերազանցել է նախկին ռեկորդը, որը պատկանում էր Թայրոն Բրանսոնին:

Հարկ է նշել, որ Ռայմիի մրցակիցներից որևէ մեկը պարտություն չի կրել ռինգում` մինչև նրա հետ մենամարտելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել