Haynews.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն երիտասարդության օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Նախարարը շնորհավորել է նրանց երիտասարդության օրվա առիթով և մի քանի ուսանողական խորհուրդների պարգևատրել ԿԳՆ "Ոսկե հուշամեդալով"՝ ուսանողական կառույցների կայացման գործում ունեցած ավանդի ու արդյունավետ գործունեության համար: Ա. Աշոտյանը շեշտել է, որ պարգևներն ուսանողական կառույցներում ընդգրկված նախորդ սերունդների աշխատանքի արդյունքն է: Շնորհավորելով երիտասարդներին՝ ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ երկրի ապագայով ու խնդիրներով մտահոգ քաղաքացին՝ անկախ իր գործունեությունից ու քաղաքական կողմնորոշումից, երկրի համար կարևոր կապիտալ է." Ես, որպես կրթության և գիտության նախարար ակնկալում եմ հետևողականություն կրթության որակի բարելավման հարցում:
Այսօր դուք ավելի շատ հնարավորություն ունեք, քան երբևէ ունեցել եք` ներգրավվելու բուհերի կառավարման մարմիններում, ազդելու որոշումների վրա, պայքարելու բուհական կոռուպցիայի դեմ՝ այդպիսով նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Կա հայտնի բանաձև՝ եթե կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգում բարձր են, ապա դա ուղղակիորեն ազդեցություն է ունենում նաև կրթության որակի վրա: Այս իմաստով իմ պահանջներն ու ակնկալիքները, սիրելի ուսանողներ, ձեզանից մեծ են, ես խնդրում և պահանջում եմ՝ եղեք ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած հարցում",-իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները նախարարին ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կրթության որակի բերելավմանը միտված ՀՀ ԿԳՆ ծրագրերին, բուհերի դասախոսական անձնակազմի սերնդափոխությանը, սփյուռքահայ ուսանողների իրավունքներին և մի շարք այլ խնդիրների: Նախարարը նշել է, որ բուհական համակարգում արդեն ներդրված են կրթության որակի ապահովման բոլոր եվրոպական չափանիշները, սակայն, կարևոր է նաև, որ ուսանողներն իրենք փորձեն լինել նախաձեռնող:
"Ինչու ավելի պահանջկոտ չեք կրթության որակին վերաբերող հարցերում, չէ որ Դուք ավելի լավ գիտեք, թե ովքեր են այն ուսանողները, ում համար գնահատական ստանալու ցանկալի տարբերակը կամ ճանապարհը գիտելիքը չէ",- նշել է նախարարն ու հավելել, որ նախորդ քննաշրջանում շուրջ 1800 ուսանողներ կանգնած են եղել բուհից դուրս մնալու եզրին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1384176319#.UoDa3XMjZdI.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել