ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վ.Կովալենկոյի բերանով ՌԴ-ն ՍՍ-ին ու ՀՀԿ-ին իմաց արեց (հիմա կասեն՝ մեսիջ տվեց), որ ժամանակն է քարը փեշից թափելու և ականջալուր լինելու «Ժառանգության» կուսակցությանը, որը չի դադարում ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ ՀՀ ԱԺ օրինագիծ ներկայացնել: Իսկ Կովալենկոն ասել է, որ ՄՄ-ին ԼՂ-ի միանալու հարցը կքննարկվի ՀՀ-ի կողմից ԼՂ-ն ճանաչելուց հետո միայն: Հլա մի բան էլ ավելացրել է, որ առանց դրա ԼՂ-ն ՄՄ-ում ընդգրկելը պրովոկացիոն քայլ կլինի ադրբեջանցիների նկատմամբ: Ռուսասեր հայերի ուշադրությունը հրավիրում եմ այս դրույթի վրա՝ ինչպիսի նրբանկատություն մեր ռազմավարական դաշնակցի կողմից մեր թշնամու նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200610130206634?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



