Երբ Աստված ստեղծում էր կնոջը, նա աշխատեց շատ երկար՝ վեցերորդ օրը:

Հրեշտակն անցնելով նրա կողքով ասաց՝

- Ինչու՞ ես այդքան երկար նրա վրա աշխատում:

Տերը պատասխանեց՝

- Իսկ Դու տեսե՞լ ես բոլոր այն ցուցանիշները, որոնց համապատասխան ես պետք է նրան արարեմ: Նա պետք է լվացվող լինի, սակայն ոչ պլաստմասսայից, պետք է ունենա 200 ից ավել շարժվող մասեր, և դրանք բոլորը պետք է փոխարինվող լինեն, նա պետք է աշխատի ցանկացած կերակրով, պետք է կարողանա գրկել մի քանի երեխայի միաժամանակ, իր գրկախառնվելով նա պետք է բժշկի ամեն ինչ՝ վնասված ծնկից մինչև կոտրված սիրտը, և այս ամենը նա պետք է անի, ունենալով միայն երոկւ ձեռք:

Հիեշտակը զարմացած էր՝

- Միայն մեկ զույգ ձեռքով այդ ամենը անհնար է անել: Սա ստանդա՞րտ մոդել է: Մեկ օրվա համար աշխատանքը շատ շատ է, թող, կվերջացնես վաղը:

- Ոչ, - ասաց Տերը: - Ես այնքան մոտ եմ այս ստեղծագործությունը վերջացնելուն, որը կդառնա իմ ամենասիրելի ստեղծագործությունը:

Հրեշտակը մոտեցավ և ձեռք տվեց կնոջը՝

- Տեր իմ, Դու նրան այնքան նուրբ ես ստեղծել:

- Այո, նա նուրբ է, - ասաց Տերը, - սակայն ես նրան նաև ուժեղ եմ դարձրել: Դու նույնիսկ չես էլ կարող պատկերացնել, թե ինչ է նա ի վիճակի հաղթահարել և վերապրել:

- Իսկ մտածել նա կարողանու՞մ է, - հարցրեց հրեշտակը:

Աստված պատասխանեց՝

- Նա կարողանում է ոչ միայն մտածել, այլև համոզել և պայմանավորվել:

Հրեշտակը դիպավ կնոջ այտին՝

- Տեր իմ, կարծես թե այս ստեղծագործությունը թրջվում է: Դու նրա վրա չափից շատ բեռ ես դրել:

- Նա չի թրջվում, դա արցունք է, - հրեշտակին ուղղեց Աստված:

- Իսկ դա ինչի՞ համար է, - հարցրեց հրեշտակը:

Եվ ասաց Տերը՝

- Արցունքներով նա արտահատում է իր վիշտը, կասկածը, սերը, մենությունը, տանջանքներն ու ուրախությունը:

Այս ամենը չափից շատ տպավորեց հրեշտակին՝

- Տեր իմ, Դու հանճար ես: Դու ամեն ինչ մտածել ես: Կինն իրոք զարմանահրաշ ստեղծագործություն է:

Եվ դա իրոք այդպես է: Կինն ունի ուժ, որն զարմացնում է տղամարդուն: Նա կարող է հաղթահարել փորձանքներ և դիմակայել կյանքի դժվարություններին: Նա երջանկություն, սեր և հասկացողություն է բերում իր հետ: Նա ժպտում է երբ ուզում է գոռալ, երգում՝ երբ ուզում է լաց լինել: Լաց է լինում երբ երջանիկ է և ծիծաղում՝ երբ վախենում է: Նա պայքարում է այն բաների համար, ինչին հավատում է: Ըմբոստանում է անարդարության դեմ: Մերժում չի ընդունում, երբ տեսնում է լավագույն լուծումը: Նա իրեն ամբողջությամբ նվիրում է ընտանիքի բարեկեցությանը: Ուղեկցում է ընկերուհուն բժշկի մոտ, երբ նա վախենում է: Նրա սերը՝ անմնացորդ է: Նա լաց է լինում իր երեխաների համար ուրախանալուց: Ուրախանում է իր ընկերների հաջողություններով: Հուզվում է երեխայի խնունդի կամ հարսանիքի ժամանակ: Նրա սիրտը կտոր կտոր է լինում վշտից, երբ մահանում են հարազատները կամ ընկերները: Սակայն նա իր մեջ ուժ է գտնում շարունակել ապրել: Նա գիտե, որ համբույրն ու գրկախառնությունը կարող են բժշկել կոտրված սրտեր:Նա միայն մի թերություն ունի՝ նա մոռանում է իր արժանիքների մասին:

Ռեմեդիոս Վարո Տարօրինակ կյանք 1945

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել