Ռուսաստանը երբեք չի սպառնացել Հայաստանի ինքնիշխանությանը. Մաքսային միությանն անդամակցությունը լուծում է Հայաստանի ազգային անվտանգության հարցը: Սա հեղափոխական, խելացի և ապագային միտված քայլ էր: Սա մի պատմական փաստաթուղթ է, որը հեղափոխություն է մտցնում վերջին 23 տարիների մեր պատմության մեջ: Հաճախ եվրոպամետ ուժերը փնովում են Մաքսային միությանը մեր անդամակցության փաստը, սակայն մենք միշտ էլ այս միության ջատագովն ենք եղել: Այդ է պատճառը, որ պատրաստվում ենք բացատրական լայն աշխատանքներ տանել հանրության շրջանում` մարդկանց համար ավելի պարզ դարձնելու Մաքսային միության գործունեության իրական նպատակները: Ռուսական դրոշի փայլից մեր թշնամիների աչքերը կուրանում են, և երբ ռուսական դրոշը հանվի Գյումրու վրայից, կսկսվի Հայաստանի վերջը: Երբեք չպետք է ստվեր գցել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե միությանն անդամակցելով` Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը, ապա դրանք անհարկի են: Հայաստանն այստեղ միայն շահող է դուրս գալու: Այս փաստաթուղթը պետք է դարձնենք մեր հետագա գործողությունների հիմնաքարը: Ռուսաստանը երբեք չի սպառնացել Հայաստանի ինքնիշխանությանը: Նա հիմա էլ ունի մեր կարիքը և համարում է, որ Կովկասում մեզ է համարում իր հավատարիմ բարեկամը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=614234065302379&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել