Հեղափոխությունների ձգտող, բայց չիրականացնող Հայաստանի բնակչություն, կամ դրա որոշակի հատված կամ զանգված. Դու (ժողովուրդ), որ ձգտում ես տապալել այս իշխանությունները, որին դու ես ստեղծել, զորացրել` մի շարք առումներով, և թուլացրել որոշ այլ առումներով, ի՞նչն ես ձգտում փոխել, Սերժ Սարգսյանի՞ն, Հանրապետական կուսակցությա՞նը, օլիգարխիա՞ն ու նախկին «գվարդիականների՞ն»: Ոզում ես փոխել ինչո՞վ` ազգային արժեհամակարգո՞վ (ինչի մասին պատկերացումներդ թերի են), այդ արժեհամակարգը դավանող մարդկանցո՞վ, որոնց թիվը խիստ սահմանափակ է, թե՞ մի նոր «հանրապետականով», նոր օլիգարխներով ու «թազա» «սպայկեքով»: Համոզված եմ, որ վերջինով, որովհետև դու վաղուց արդեն դադարել ես ազգ լինելուց: Որովհետև դու ապրում ես անհատական շահերով, ապրում ես հանուն ոչ թե քո Ազգի ու Հայրենիքի և Ազգով ու Հայրենիքով, այլ ընդամենը քո ընտանիքի համար, ու նրանցով, որից այն կողմ լոկ օտարական ես տեսնում: Այդ իսկ պատճառով դու ունենալու ես այն, ինչին արժանի ես, ու վայելելու ես այն, ինչ ստեղծել ես: Հետևաբար իմացիր, որ հեղափոխությունը Ազատության հրապարակներում չի կերտվում, այլ քո հոգում, քո գիտակցության մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել